ՀԱԵ Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում հնչեց վերջին զանգը
- СПБ РОО АНКА "АНЦ-АРМЕНИЯ
- 25 мая 2023 г.
- 1 мин. чтения
Մայիսի 21֊ին ՀԱԵ Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնում հնչեց վերջին զանգը: Դպրոցը կյանք էր ճանապարհում ևս մեկ սերունդ՝ 2022-2023 ուս.տարվա շրջանավարտներին:

Միջոցառումն սկսվեց Սանկտ Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ղևոնդ քահանա Տյոմկինի օրհնությամբ և Տերունական աղոթքով։
Շրջանավարտները երախտիքի խոսքեր հղեցին իրենց սիրելի դասղեկ Ջուլիետա Անդրեասյանին, ուսուցիչներին, տնօրինությանը՝ ի դեմս տնօրեն Բելա Ավագյանի և փոխտնօրեն Մարիա Ներսիսյանի, իրենց փոխանցած ջերմության, ամբարած գիտելիքների և անսահման նվիրումի համար:




Միջոցառման ավարտին իր շնորհակալությունը հայտնեց տեր Ղևոնդ քահանա Տյոմկինը և շնորհավորեց շրջանավարտներին.
֊Սիրելի՛ սաներ, ջերմորեն շնորհավորում ենք ձեզ այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ: Ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ անցնեք, եղե՛ք լավ մարդ, հայրենասեր :
Ամփոփելով միջոցառումը դպրոցի տնօրեն տիկին Բ.Ավագյանը շնորհավորեց ծնողներին, ուսուցիչներին և աշակերտներին հանձնեց ավարտական վկայականներ։
Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ:

Տեսանյութեր
Այս հոդվածը այլ աղբյուրներում / Эта статья в других ресурсах:
в группе "Армянская община Санкт-Петербурга и России" в Фейсбуке
в Телеграм
Comments