Армянская национально-культурная автономия Санкт-Петербурга информирует, что Офис главного уполномоченного по делам диаспоры Республики Армения планирует осенью текущего года организовать в Армении общеармянский форум армянских юристов.
Цель форума-способствовать установлению знакомств и сотрудничества между юристами Армении, Арцаха и диаспоры, обсудить возможности привлечения юристов Диаспоры к решению приоритетных правовых вопросов, касающихся Армении, Арцаха и Диаспоры, а также создания общеармянской сети юристов в формате Армения-Диаспора․
Программа и темы подробно указаны внизу на армянском.
Сайт Офиса по диаспоре - http://diaspora.gov.am/
***
Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը
նախատեսում է ընթացիկ տարվա աշնանը Հայաստանում կազմակերպել հայ
իրավաբանների համահայկական համաժողով:
Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի, Արցախի և սփյուռքի իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել Հայաստանին, Արցախին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերի լուծմանը սփյուռքի իրավաբաններին ներգրավելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք ձևաչափով
իրավաբանների համահայկական ցանց ստեղծելու հնարավորությունները:
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ I : Թեմա՝ «Օրենսդրական բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում»: / 1 նիստավար և 4-6 պանելի մասնակիցներ:
Քննարկվող հարցեր՝
Օրենսդրական բարեփոխումների ներկայիս խնդիրները Հայաստանում.
Բարեփոխումների ներկայիս միտումներն ու ընթացիկ արդյունքները.
Բարեփումների հիմնական ուղղությունները.
Բարեփոխումների քաղաքականության մշակում սփյուռքի հետ շարունակական երկխոսության միջոցով:
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ II: Թեմա՝ «ԼՂ հիմնախնդիրը և 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող իրավական գործընթացները»: / 1 նիստավար և 4-6 պանելի մասնակիցներ:
Քննարկվող հարցեր՝
Պատերազմի արդյունքում տեղահանված արցախահայության իրավունքների վերականգնման ուղղությամբ միջազգային իրավական գործընթացներ.
Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ միջազգային իրավական գործընթացներ.
Սփյուռքի իրավաբանական համայնքի հետ հնարավոր փոխգործակցություն՝ արցախահայության իրավունքների վերականգնման և հայ գերիներին վերադարձնելու համատեքստում:
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ III: Թեմա՝ «Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովումը»: / 1 նիստավար և 4-6 պանելի մասնակիցներ:
Քննարկվող հարցեր՝
Հայաստանի և ԼՂ-ի դեմ ռազմական և այլ տեսակի ագրեսիաների հակազդման դեմ միջազգային իրավական գործընթացներ.
Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերին միջազգային իրավական աջակցության ցուցաբերման հնարավոր մեխանիզմների գործարկում.
Արտակարգ և ռազմական իրավիճակներում Հայաստանի և Սփյուռքի միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման հարցեր:
Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ուղղված գործողությունների կարևորությունն ազգային անվտնագության ապահովման համատեքստում:
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ IV: Թեմա՝ «Օտարերկրյա պետություններում վտանգված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման իրավական հարցեր»: / 1 նիստավար և 4-6 պանելի մասնակիցներ:
Քննարկվող հարցեր՝
Պատմամշակութային ժառանգության ներկայիս իրավական կարգավիճակը Հայաստանից սահմաններից դուրս.
Վտանգված հայկական պատմամշակութային ժառանգությունն օտարերկրյա պետություններում.
Սփյուռքի դերը և հնարավորությունները հայկական պատմամշակութային ժառանգության իրավական պաշտպանության հարցերում.
Հայաստան-սփյուռք արդյունավետ փոխգործակցություն հայկական ժառանգության պաշտպանության համատեքստում:
ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ V: Թեմա՝ «Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները» / 1 նիստավար և 4-6 պանելի մասնակիցներ:
Քննարկվող հարցեր՝
սփյուռքի իրավաբանների համայնքի և ՀՀ պետական մարմինների միջև փոխգործակցության ներկայիս նախադրյալները.
Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման գրավականը.
Հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման մեխանիզմներն ու գործունեության հիմնական ուղղությունները.
սփյուռքի իրավաբանների միությունների և Հայաստանի պետական մարմինների միջև գործակցության և երկարաժամկետ ներգրավվածության ապահովման մեխանիզմները:
Ոլորտային ուղղություններով առանձին-առանձին խմբերով ամփոփիչ «Workshop» նիստ-քննարկումներ (զուգահեռ): Յուրաքանչյուր խմբում 1 նիստավար, և կլոր սեղանի 50-70 մասնակիցներ:
Խումբ I:
Քննարկվող թեմա՝ «ՀՀ օրենսդրական բարեփոխումների հարցերի շուրջ Հայաստան-սփյուռք գործակցություն և ճանապարհային քարտեզի նախանշում»:
Խումբ II:
Քննարկվող թեմա՝ «Անվտանգության և արտակարգ իրավիճակների շուրջ Հայաստան-սփյուռք գործակցություն և ճանապարհային քարտեզի նախանշում»:
Խումբ III:
Քննարկվող թեմա՝ «Հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերի շուրջ Հայաստան-սփյուռք գործակցություն և ճանապարհային քարտեզի նախանշում»:
Эта статья в других ресурсах:
в группе "Армянская община Санкт-Петербурга и России" в Фейсбуке
в Телеграм
Comentaris